«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածնում խոսում են, որ Դոն Պիպոյի «Արթուր Ասատրյան» հիմնադրամի ղեկավարը հիմնադրամի փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից, բայց չի հասցրել։ Արթուր Ասատրյանը բռնել է, ասել է՝ խաղացել-կրվել ես, ասեիր՝ կտայի, կփակվեիր: Ուշագրավ է, որ հիմնադրամի ղեկավարը Պիպոյի կնոջ քրոջ ամուսինն է՝ Էջմիածնի կադաստրի նախկին պետի որդին։ Բարեկամական կապն է պատճառը, որ Դոն Պիպոն հաշվեհարդար չի տեսել խաբեբայի հետ:
Ի դեպ, վերջինս բավականին արկածախնդիր անձ է՝ տարիներ առաջ, ըստ էջմիածինցիների, ինքնառեւանգում էր կազմակերպել եւ հորից մեկ մլն դոլար պահանջել: Ինչ վերաբերում է «Արթուր Ասատրյան» հիմնադրամին, ապա այն ստեղծվել է հեղափոխությունից հետո, Էջմիածնում վերանորոգել է հիվանդանոցի ընդունարանը, մի քանի դպրոց, մանկական խաղահրապարակ: Այժմ նորոգվում է 7-րդ դպրոցը, բայց աշխատանքները դանդաղել են, ինչը, պարզվեց, պայմանավորված էր փողի անհետացմամբ։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: