Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիք՝ մոտ 20 բնակչով, զրկվել են կոյուղագծից։ Բնակիչները խնդրի շուրջ դիմել են ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին:
Այսօր Սոնա Աղեկյանն ակցիայի մասնակիցների հետ դույլով կոյուղաջրեր է տարել քաղաքապետարան, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանն այդ գարշահոտությունը վայելի:
ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը խոստացել է, որ այսօրվա ընթացքում Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող բնակիչների խնդիրներին լուծում կտրվի:
«Ամիսներ շարունակ սպասել են, այս մի քանի ժամն էլ կսպասեն, եթե խնդիրը չլուծվեց , մեր բողոքի ակցիան շարունակվելու է: Երեկոյան նորից անդրադարձ կկատարենք հասկանալու համար, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել»,-ասաց նա:
Սոնա Աղեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կոյուղաջուրը թող են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ, որպեսզի տանեն ներս, Հայկ Մարությանը շնչի այդ գարշահոտությունը:
Լիդա Եղիազարյան