Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Փարիզում վիրահատության է ենթարկվել, նա գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը, ում և Խաչատրյանի միջեւ քավոր-սանիկական կապ կա։
«Սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, շատ վատ է, թողեք էդ մարդն իր ա մահով մեռնի, գործ չունեք, մեղք ա, մինչեւ հիմա կոմայից էլ դուրս չի եկել։ Սրտի կլապանը մի անգամ փոխել էին՝ ատկազ էր արել, լավա Փարիզում էր եղել, նորից էին արել »,–նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում