«Բրսելոնան» պատրաստվում է Նեյմարի շնորհանդեսին, իսկ ՊՍԺ-ն՝ գործադրում վերջին ճիգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլային հերթական տրանսֆերային պատուհանը մոտենում է փակվելուն: Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաքննարկվող թեման դարձավ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, ում՝ թիմից հեռանալը քիչ-քիչ ավելի իրատեսական է դառնում: Ֆուտբոլիստի հավանական գնորդը կատալոնական «Բարսելոնան» է, որն արդեն պատրաստվում է բրազիլացու շնորհանդեսին եւ Նեյմարի անունով խաղաշակիկներ է պատվիրել, ինչպես նաեւ նշվում է, որ ֆուտբոլիստը տեսաուղերձ է պատրաստել կատալոնական թիմի երկրպագուների համար:

Ամեն դեպքում այս տեղափոխությանը կտրականապես դեմ են Փարիզում եւ ամեն ինչ կանեն կանխելու համար: Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Նեյմարը կտեղափոխվի «Յուվենտուս» եւ մնում է միայն ակումբները հայտարարի գան տրանաֆերային գնի շուրջ:

Հավանական է նաեւ Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխությունը, սակայն դրա կայացման համար մադրիդյան թիմը պետք է հրաժարվի Վինիսիուսից եւ Վարանից, ինչն էլ չեն ցանկանում թիմն ու ֆուտբոլիստները:

Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ բրազիլացու հաջորդ ամենահավանական կանգառը Թուրինն է, քանի որ փարիզցիները Նեյմարի դիմաց կստանան եւ կլորիկ գումար(100մլն եվրո) եւ Պաուլո Դիբալային:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս