Թեև գրեթե մեկ ամիս շարունակ հանրությունը լայնորեն քննարկում էր Սևանա լճի կանաչելու ու դրա հետևանքների հարցը, սակայն հիմա կապուտաչյա Սևանը ոչ միայն վերագտել է իր երբեմնի գեղեցկությունը, այլեւ լավ նորությունների հիմք է հանդիսանում:
Նախ հիշեցնենք, որ Սևանա լիճ այս տարի դարձյալ կանաչել էր: Ըստ մասնագետների` լճի կանաչելու հիմնական պատճառներից է ոչ միայն բարձր ջերմաստիճանը, այլեւ լճում ֆոսֆորի ավելացումը, ինչպես նաեւ ջրի մակարդակի տատանումները: Իսկ անցյալ տարի էլ լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը, որը համարվում է տոքսիկ:
Պարզվում է այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: