
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում լրացում կարվի։ Բանն այն է, որ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ լառավարությունը հաստատում է Հայաստանի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը, սակայն բացակայում են ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված իրավակարգավորումները:
Այսպես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է սահմանել նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:
Ս.Հ.