Օգոստոսի 20-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ ծանրաքարի հրում:
Մրցաշարին մասնակցող 30 դատապարտյալներից հաղթական 3 տեղերը համապատասխանաբար գրավել են Թաթուլ Միրզոյանը, Վարազդատ Հովհաննիսյանը և Աշոտ Ղարայանը: Հաղթողներին տրվել են պատվոգրեր: Նրանք ներկայացվել են նաև խրախուսման:
Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են սպորտային, մշակութային և այլ բնույթի միջոցառումներ՝ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման, հետագայում ազատության մեջ հեշտությամբ ինտեգրվելու և հոգևոր ու ֆիզիկական տոկունությունը բարձր պահելու համար:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին