ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր էին ներկա Պլեխանովի անվան համալսարանի կազմակերպած Start-up ծրագրերի շնորհանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանում տեղի ունեցավ Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) միջազգային START- UP ծրագրի հանդիսավոր շնորհանդեսը:  Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հրավերով առաջին անգամ Երևան էին ժամանել Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի` YEDi-ի նախագահ Մարատ Րեսինը, ինչպես նաեւ բիզնես -մոդերատորների կանադական խումբը: Նշենք, որ Yedi-ի կողմից սա նաև առաջին այցն է տարածաշրջան, սակայն դեռևս 2018 թվականին Յեդին Պլեխանովի անվան համալսարանում բացեց Միջազգային ֆինանսների բազային ամբիոն: Նշենք, որ այսօրվա միջոցառմանը մասնակցում էր նաև Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Start-up ծրագրերում ընդգրկված խոշոր գործարարներ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես եկավ նաև բացման խոսքով` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: Ելույթ ունեցավ նաև Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը, որն իր խոսքում նաև փոքր գաղտնիք բացեց:

YEDI-ի նախագահ Մարատ Րեսինը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով` խոսելով նաև իրենց ինստիտուտի մասին: Ընդ որում, Մարատ Րեսինը միայնակ չէր գտնվում Հայաստանում, այլ իր մայրիկի հետ, ում ողջունեց նաև ելույթի ժամանակ: Ներկաներին իր խոսքով ողջունեց նաև Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը:

Հավելենք, որ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղը հիմնադրվել է 2004 թվականին, որտեղ իրականացվում են բարձրագույն կրթություն եւ MBA ծրագրեր: Երևանի մասնաճյուղում գործում է ՌԴ սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը: Իսկ ահա YEDI-ն կանադական բիզնես-ինկուբատոր և վենչուրային ֆոնդ է, որը ֆինանսավորվում է Կանադայի կառավարության խոշոր բանկերևի և մասնավոր կազմակերպությունների կողմից:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս