Սահմանադրաան դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ.
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵՐ ՏԵՐ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, հաջողություն Ձեր հովվապետական գործունեության մեջ և կորով՝ հայ բազմադարյա առաքելական հավատքի պահպանման ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հզորացման նվիրական գործում: Թող անսպառ լինեն նաև առ երկինք ուղղված Ձեր սրտաբուխ աղոթքներն` ի պաշտպանություն մեր Հայրենիքի ու սահմանների ամրության:
Լիահույս ենք, որ Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին կշարունակեք հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, համայն հայության ու բազմադարյան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու:
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծեալ Աջույն: