Armenian text to speach

518 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել Մայր Աթոռին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել՝ մոտ 200 միլիոն դրամ։

Սակայն երեկ պարզեցինք, որ հայցվորը 518 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, որի մեջ ներառել է իր ընկերության կրած վնասի չափը, մասնավորապես՝ չվճարվելու պատճառով վարկեր վերցնելը եւ այլն։ Մայր Աթոռի պաշտպանությամբ զբաղվում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գրասենյակը, թեեւ դե ֆակտո ՓՊ նախագահը գործին չի մասնակցում։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս