Նոր արտոնություններ՝ անվճար տրանսպորտ, էժան դեղեր և պարգևավճար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի կառավարությունը որոշել է սոցիալական արտոնություններ եւ պատվո վճար սահմանել նաեւ Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի եւ անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրված անձանց, այսպես կոչված՝ թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվը այս պահին հազար է:

Առաջարկվող փոփոխություններով թիկունքայինները հնարավորություն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, եւ կստանան պարգեւավճար կառավարության սահմանած չափով: Զարմանալին այն է, որ Արցախյան պատերազմի ժամանակ թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք որեւէ կարգավիճակ չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս