Հիվանդներից 3-ի մոտ հաստատվել է սիբիրյան խոց. հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:




Լրահոս