Հացաշեն համայնքի ղեկավարի նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն համայնքի ղեկավար 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում նրա  տուն են ներխուժել նախկին կինն ու կնոջ 62-ամյա հայրը, որտեղ Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային:

Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի առավել մանրամասների մասին  ArmLur.am-ը զրուցել է Հացաշեն համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն 20 օր է նա կնոջից բաժանվել է: Զույգն իր համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի:

«Խանդի տեսարանների պատճառով մի քանի անգամ վիճաբանություն է եղել, որի արդյունքում ապտակել եմ կնոջս, ինքը ոստիականությունում բողոք ներկայացրեց անհիմն մեղադրանքներով, իբրև թե  «պլան» եմ օգտագործում և այլն: Նախաքննությունը դեռ շարունակվում է, և պետք է փորձաքննության գնամ: Օգոստոսի 7-ին տղայիս ծննդյան տարեդարձը նշեցի Աշտարակի ձորում, կինս չեկավ, և այնպես էինք պայմանավորվել, որ տարեդարձը նշելուց հետո ես երեխաներին տանելու եմ իր մոտ: Զանգեց, ասեց հիմա մի բեր, ու այսպես մի 20 օր շարունակ երեխաների զանգերին էլ չէր պատասխանում»,-ասաց Վահագն Դավթյանը:

Հացաշեն համայնքի ղեկավարի խոսքով՝ իր բացակայության ընթացքում նախկին կինը հոր հետ միասին, ներխուժել են իր բնակարան և ստիպողաբար փորձել են երեխաներին իրենց հետ տանել, սակայն նրանց կանխել են տան անդամներն ու հարևանները:

«Երեխաներն այդ դեպքից հետո ծանր հոգեբանական վիճակում են գտնվում: Արդեն երկու օր է հաճախում են հոգեբանի : Քաշքշուկի ժամանակ թեթև քերծվածքներ է ստացել փոքր տղաս, մորս ու քրոջս են քաշքշել, որից հետո ես դիմել եմ Ոստիկանություն բնակարան ապօրինի ներխուժելու, անձի առևանգում մեղադրանքներով»,-հավելեղ մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս