
Այսօր կառավարության նիստում անդրադարձ եղավ զինվորականների՝ բնակարանների ձեռք բերման կարգին։ Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշման նախագծում սահմանված են «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու» հետ կապված հիփոթեքային վարկավորման հարցերը։
Ըստ այդմ, ամեն տարի կարող է 500 հոգի մասնակցել ծրագրին, տարեկան տոկոսը կլինի 7 տոկոս, որից երեքը սուբսիդավորվում է, իսկ 4 տոկոսն էլ վերադարձվում է եկամտային հարկի միջոցով։
Հավելենք, որ զինծառայողների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում