Պաշտոնանկություններ՝ ոստիկանությունում. ոստիկանապետեր են ազատվել պաշտոններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սուրիկ Ջանիկյանը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ համանով ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ Ստեփան Հակոբյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզայիյն վարչության պետի տեղակալի (նույն ինքը՝ շտաբի պետ) պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու բաժնի պետ։




Լրահոս