ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի

Հայաստանի պետական զինանշանը անփութորեն կոտրված վիճակում է: Այստեղ տեղին է հիշեցնել, որ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անխնամ դրոշի պատճառով նկատողություն արեց Նորագավիթի մաքսատան աշխատակցին, ինչից հետո վերջինս աշխատանքից ազատվեց:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո ձա՞խ պետք է տանել, թե՞ հակառակը: Ինչպե՞ս ճիշտ խաչակնքվել:

Արմինե Սարգսյան (27 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են եւ ձեռքի համարժեք շարժումներ կատարում. հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) եւ Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) եւ Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքը բաց ափը դնում են կրծքին): Ռուսերեն այդ աղոթքն ասվում է հետեւյալ կերպ. «ԹՏ ՌՎÿ ԿՑՓՈ» (աջ ձեռքը բարձրանում է վերեւ) «Ռ հօվՈ» (ձեռքն իջնում է կրծքավանդակ) «Ռ հՉÿՑՏչՏ» (ձեռքը գնում է աջ) «ԺցւՈ» (ձեռքը գնում է ձախ), «ԸՎՌվՖ»: Նկատելի է, որ «հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, հավատքը բոլորի համար առանձնահատուկ զգացողություն է, եւ ողջունելի է, որ մարդիկ մոտենում են Աստծուն, եկեղեցուն: Չէ՞ որ կար մի շրջան, երբ եկեղեցի գնալը, մոմ վառելը դարձել էր նորաձեւություն: Եթե նախկինում եկեղեցին միայն կարիքավորների մխիթարանքի վայր էր, հիմա նկատելի է, որ տարբեր են այցելուները, անկեղծ են ու սպասումներով լի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմամբ վտանգվո՞ւմ է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը: Արդյոք ազգային անվտանգության տեսանկյունից կա՞ երաշխիք` բազայի պաշտպանվածության հետ կապված:

Նիկոլայ Կիրակոսյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձի անհատական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Էլեկտրոնային առողջապահության համակարգը նախքան անձի անհատական դաշտ մուտք գործել թույլատրելը օգտատերերին նախազգուշացման եղանակով ուղղում է հարցում եւ պահանջում լրացուցիչ հաստատում կոնկրետ անձի անհատական դաշտ մուտք գործելու ցանկության մասին: Անձի անհատական դաշտ մուտք գործելու փաստն արձանագրվում է համակարգում, եւ օգտատերերը կրում են անձնական պատասխանատվություն ստացված տեղեկության գաղտնիության պահպանման առումով: Անձի անհատական տվյալները մշակելու համար անհրաժեշտ է անձի համաձայնությունը, ինչը ձեռք է բերվում քաղաքացու ստորագրությամբ տրված հատուկ բանալի գաղտնաբառով: Համակարգի նախագծման եւ մշակման գործընթացում մասնակցել են թե՛ ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները եւ մասնագետները, թե՛ Համաշխարհային բանկի էլեկտրոնային առողջապահական ոլորտի փորձագետները: Օգտատերերի մուտքը համակարգ կատարվում է միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ օգտագործելով:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` առողջապահության համակարգի ներդրումը կարող է է՛լ ավելի խոցելի դարձնել մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքի պահպանումը: Քաղաքացիների մեծ մասը վստահություն չունի, որ ներդրվող համակարգը հուսալի կգործի եւ իր տվյալները հասանելի չի դարձնի երրորդ անձին: Եւ չնայած սրան` Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը կհեշտանա: Հուսանք` չեն սխալվի:




Լրահոս