ՄիԳ-29-ի կործանման պատճառը եղել է թռչունների երամի հետ բախումը. Ադրբեջանի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հուլիսի 24-ին ՄիԳ-29 ռազմական օդանավի կործանման պատճառը թռչունի հետ բախումն է:

Ավիաաղետից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի վերջո պարզել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ օդանավի հետ կապի հանկարծակի ընդհատման պատճառը, ինչից հետո այն անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը:

«Հետաքննությունը պարզել է, որ օդանավը ծովն ընկնելուց առաջ բախվել է օտար օբյեկտի՝ թռչնի կամ թռչունների երամի, ինչի հետևանքով օդաչուն վնասվածքներ է ստացել», – «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: «Սև արկղի» տվյալների համաձայն, օդաչուն փորձել է վերականգնել օդանավի կառավարումը՝ վթարը կանխելու համար, սակայն ծանր մարմնական վնասվածքները դա անհնարին են դարձրել, ինչն էլ հանգեցրել է օդանավի կործանմանը»:




Լրահոս