Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 20-ի դրությամբ պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերով: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է.
2019 թվականի օգոստոսի 20-ի գրությամբ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու խորհրդատվական կարծիք»,- ասված է հաղարդագրության մեջ:
ՀՀ Սահամնադրական դատարանը վերը նշված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: