ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 11.60C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C