«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։ Նրա եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոնֆլիկտն արդեն հանրային հնչեղություն էր ստացել, եւ վարչապետը որոշեց տեսչական մարմնի ղեկավարին ազատելով՝ լուծել խնդիրը։ Այժմ տեսչական մարմնի նոր ղեկավար է ընտրվելու։
Մենք տեղեկացանք, որ արդեն առողջապահական խորհրդի նիստ հրավիրելու մասին ծանուցումներ են ուղարկվել խորհրդի անդամներին՝ օգոստոսի 29-ին հրավիրվելիք նիստի մասին, որի ժամանակ էլ ընտրվելու է տեսչական մարմնի ղեկավար։ Արդեն կա 5 թեկնածու՝ Դավիթ Մելիք-Նուբարյան, Գեւորգ Մամիկոնյան, Արա Եղոյան, Հակոբ Ավագյան եւ Արա Մկրտչյան։
Արա Եղոյանի թեկնածությունը ներկայացրել է առողջապահության նախարարը․ նա կրթությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, աշխատել է սոցապհիմնադրամում, ապա՝ ՊԵԿ-ում, 18-ի օգոստոսից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետն է»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում