ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Է ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քիչ չեն այն գործատուները, որոնք խուսափում են աշխատանքի ընդունել նոր ամուսնացած կամ հղի կանանց: Ավելին` աննշան առիթի դեպքում աշխատանքից ազատում են, որպեսզի ֆիզարձակուրդ չուղարկեն, չվճարեն արձակուրդի համար:

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել 30-ամյա Սոնա Գրիգորյանը, որը 5 ամիս աշխատել է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնում, որից հետո գնացել է ֆիզարձակուրդ:
Նրան տրամադրվել է խնամքի արձակուրդ 2019 թվականի դեկտեմբերի 7-ից մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածի համար, որի հիման վրա էլ նշանակվել է խնամքի նպաստ այս տարվա հունվարի 1-ից: Նշանակված նպաստը վճարվել է մինչեւ 2019 թվականի փետրվար ամիսը ներառյալ, որից հետո դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ Սոնա Գրիգորյանը այս տարվա հունվարի 8-ից ազատված է աշխատանքից: Ապա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունից պահանջել են հետ վերադարձնել ստացած 18 հազար դրամը: Այն, բնականաբար, հետ են գանձում քաղաքացուց: «Փետրվարին` 18 հազար դրամ նպաստը ստանալուց անմիջապես հետո, զանգ եմ ստացել սոցիալական ապահովության ծառայությունից. ինձ տեղեկացրեցին, որ ես աշխատանքից ազատված եմ, ապա խնդրեցին ստացած 18 հազար դրամը հետ գանձել»,- իրավիճակը ներկայացրեց Սոնան:
Սակայն երիտասարդ մայրիկին խիստ զայրացրել է այն, որ ինքը աշխատանքից իր ազատման մասին տեղեկանում է սոցիալական ապահովության ծառայության զանգից: Պարզվում է` քաղաքացին տեղյակ չի եղել, քանի որ տեսչական մարմնից ոչ ոք չի բարեհաճել զգուշացնել, ալարել են անգամ ծանուցում ուղարկել:
Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123 հոդվածի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու առանց աշխատողին ծանուցելու աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում, այն է` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում եւ այլն: Իսկ Սոնա Գրիգորյանն ընդամենը բալիկ էր լույս աշխարհ բերել եւ գտնվում էր ֆիզարձակուրդում:
«Ես անակնկալի եկա, երբ իմացա այդ մասին, ու անմիջապես կապ հաստատեցի տեսչական մարմնի ղեկավարի հետ (խոսքը Էդգար Խուրշուդյանի մասին է): Պարզվեց` ինքն էլ տեղյակ չէր, որ ազատել է ինձ աշխատանքից: Անձամբ զրուցեցի նրա հետ եւ փորձեցի հասկանալ` արդյոք իրավունք ունեն ինձ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ ազատել աշխատանքից: Ասաց` կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Հետո` երկա՜ր մտածելուց հետո, հասկացել են, թե ինչ է տեղի ունեցել. տեսչական մարմինը դարձել է կառավարության ենթակա, եւ իրենք իմ փաստաթղթերը չեն ներկայացրել կառավարություն»,- վրդովվեց մեր զրուցակիցը:
Ապա շարունակեց` նշելով, որ Խուրշուդյանն իրեն խոստացել է երկու օրվա մեջ «հարցը կարգավորել»: Թե ինչպես, չի մանրամասնել:
Սա դեռ ամենը չէ: Սոնա Գրիգորյանն իր համար անպատասխան դարձած հարցի շուրջ զրուցել է նաեւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սամվել Սողոմոնյանի հետ, որն, ի դեպ, դարձյալ անակնկալի է եկել` լսելով ազատման մասին լուրը: Հետո, «փափուկ բարձ դնելով» Սոնա Գրիգորյանի գլխի տակ, ուղարկել է տուն` միաժամանակ հայտարարելով, որ դա մի քանի րոպեների հարց է եւ կլուծվի:
Հարցին, սակայն, այդպես էլ լուծում չի տրվել: Քաղաքացին երկար քաշքշուկներից հետո, որպեսզի պարզի` ազատված է աշխատանքից, թե ոչ, գնացել է եւ ազատման դիմում գրել: Արդեն մարտի 29-ին Խուրշուդյանն իր դիմումը բավարարել է: Սա, համաձայնեք, աբսուրդի ժանրից է, քանի որ պետական այս կառույցում ավելի քան հինգ ամիս է՝ չեն կարողանում լուծել երեխայի խնամքի նպաստառուի հարց: Այսինքն` այս պետական կառույցում, որին տարեկան միլիոններ են հատկացվում պահպանման, աշխատավարձերի վճարման համար, նման կիքսերով են աշխատում:
«Դե եթե ինձ աշխատանքից ազատել եք մարտի 29-ին, հետեւաբար, պահանջում եմ վճարել իմ հետ վերադարձրած եւ մարտ ամսվա 18 հազարական դրամը: Ինչո՞ւ են ինձ ազատում հունվարին, հետո` երկու ամիս անց, կանչում, ազատման դիմում գրել պահանջում: Ինչո՞ւ են իմ փաստաթղթերը կորում պետական կառույցում: Ես արդեն կես տարի կորցրել եմ` հասկանալու համար, թե ուր են իմ փաստաթղթերը, ինչու են կորել ու ես երբվանից եմ, ի վերջո, աշխատանքից ազատված»,- զայրացած նկատեց Սոնա Գրիգորյանը:
Ստացվում է, որ անօրինական ճանապարհով զրկել են ֆիզարձակուրդում գտնվող մորը 18 հազար դրամ խնամքի նպաստից: Ահա թե ինչպես են աշխատում տեսչական մարմնի աշխատողները, որոնք կոչված են զբաղվել աշխատողների իրավունքների պաշտպանությամբ: Բայց դարձյալ հղում անենք Աշխատանքային օրենսգրքին (113-րդ հոդված, 114-րդ հոդված). պայմանագիրը չի կարող լուծվել մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների հետ` բացառությամբ, եթե գործատու կազմակերպությունը լուծարվել է կամ ճանաչվել է սնանկ, այս աշխատողը փորձաշրջան է անցել եւ անբավարար արդյունք ցուցաբերել, իր պարտականությունները պատշաճ չի կատարել, գործատուն կորցրել է նրա նկատմամբ վստահությունը:
Բնականաբար, այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի հետ. «Եթե չեմ սխալվում, ինքն իր դիմումի համաձայն էլ ազատվել է աշխատանքից: Ինքը եթե ինչ-որ խնդիր ունի` մեզ հետ կապված, թող գրավոր ներկայացնի, պատասխանները մենք կտանք: Այդքան թղթաբանության մեջ անգիր չեմ կարող հիշել ժամկետները»:
Հ.Գ. Նկատենք, որ վերջին շրջանում Էդգար Խուրշուդյանի գլխին մութ ամպեր են կուտակվել: Բանն այն է, որ վերջերս նկատելի լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Էդգար Խուրշուդյանի հարաբերությունները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արսեն Թորոսյանը «ջանքեր է գործադրում» Խուրշուդյանին պաշտոնանկ անելու ուղղությամբ: Նրանք հարմար առիթը բաց չեն թողնում իրար «կծելու», վիրավորելու: Ընդ որում` դա նրանք անում են բացահայտ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԼԵՈ ՄԵՍՍԻՆ` ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳ

Արդեն վաղը` հունիսի 14-ին, կմեկնարկի Ամերիկայի Գավաթի խաղարկությունը: Ըստ կանոնադրության` 4 տարին մեկ անցկացվող, սակայն վերջին տարիներին 3-րդ անգամ կայացող մրցաշարը առանց ֆուտբոլի չի թողնի «Միլիոնների խաղի» մեծ երկրպագուներին:
Սովորաբար յուրաքանչյուր առաջնության մեկնարկից առաջ գլխավոր ինտրիգը մինչեւ վերջին պահը շարունակում է մնալ, թե որ թիմը կկարողանա հռչակվել չեմպիոն, սակայն ցավով պետք է ընդգծել, որ այս մրցաշարը հազադեպ հանդիպող բացառությունների շարքին է դասվում:
Ի վերջո, Լեո Մեսսին հնարավորություն կունենա իր ազգային հավաքականի կազմում գլխավերեւում պահել միջազգային տիտղոս. սա թերեւս, գլխավոր ինտրիգն է «Կոպա Ամերիկայի» այս խաղարկությունում: Օրեր առաջ Մեսսիի հավերժական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն կարողացավ Պորտուգալիայի հավաքականի հետ նվաճել երկրորդ տիտղոսը («Ազգերի Լիգան»), եւ այս փաստը անկասկած հաղթելու նոր մոտիվացիա է «Ալբիսելեստեի» առաջատարի համար:
Մի քանի եզրափակիչ պարտված, մի քանի անգամ հավաքականը լքած եւ հետ վերադարձած «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը միգուցե վերջին հնարավորությունն է ունենում «աստվածանալու» նաեւ արգենտինացիների աչքերում:
Առջեւում միջազգային խոշոր մրցաշար է, բայց այնպիսի տպավորություն է, որ արգենտինացիները ամեն անգամ ցանկանում են դառնալ հաղթող միայն այն պատճառով, որ Լեո Մեսսին իր բազմաթիվ տիտղոսների շարքին ավելացնի նաեւ գավաթ, որը նվաճել է հավաքականում: Այս մասին նույնիսկ առանց «ամաչելու» արտահայտվել է թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն. «Մենք հանուն Մեսսիի ամեն ինչ կանենք «Կոպա Ամերիկայում» հաղթանակի հասնելու համար»: Ո՞վ գիտե, հնարավոր է, որ հենց այս հոգեբանությամբ հանդես գալն է ողջ անհաջողությունների պատճառը: Այս ամենը հանգեցնում են այն եզրակացությանը, որ Սկալոնիի սաները կարեւոր մրցաշարին մոտենում են անառողջ տրամաբանությամբ: Ամեն դեպքում, հուսանք, որ աշխարհի կրկնակի չեմպիոնները գոնե այս անգամ չեն հիասթափեցնի եւ կցուցադրեն իրենց մակարդակին հարիր ֆուտբոլ:
Արգենտինայի հավաքականը ընդգրկված է B խմբում եւ փլեյ-օֆում հայտնվելու համար կպայքարի Կոլումբիայի, Պարագվայի եւ Քաթարի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը նրանք կանցկացնեն Կոլումբիայի ընտրանու հետ:
Մրցաշարի ֆավորիտը Բրազիլիայի ազգային հավաքականն է: Աշխարհի «Պենտակամպեոնները» կազմի այնքան լայն ընտրություն ունեն, որ թիմի հայտացուցակից դուրս են թողել նույնիսկ Մարսելոյին, իսկ առաջատարներից Նեյմարը մրցաշարը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Գերհետաքրքիր առաջնությունը կմեկնարկի Բրազիլիա -Բոլիվիա խաղով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս