
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի Ակադեմիայում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընդունել էր Լիբանանի իր հասակակիցներին: Խաղն ավարտվեց Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 5:0:
Մեր հավաքականից դուբլ ձեւակերպեց Ժիրայր Շաղոյանը (8‘,43‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Միշա Միրզոյանը (10‘), Նարեկ Գրիգորյանն (78‘) ու Պատվական Ավետիսյանը (90+3‘):
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ19 հավաքականը վերջին օրերի ընթացքում երկրորդ անգամ է հաղթում Լիբանանի Մ19 հավաքականին: Նախորդ խաղն ավարտվել էր մեր տղաների 2:0 հաշվով հաղթանակով:
Էդմոն Մարտիրոսյան