Հուսով եմ, որ կհաղթենք նաև պատասխան խաղում. Ֆուրջել Նարսինգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա Լիգայի որակավորման 4-րդ փուլի «Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» (2:1) խաղի ավարտից հետո ArmLur.am-ի հարցերին է պատասխանել հայկական թիմի հոլանդացի ֆուտբոլիստ Ֆուրջել Նարսինգը. «Կարծում եմ, որ լավ արդյունք էր մեր թիմի համար: Կարող եմ ասել, որ առաջին խաղակեսն ավելի լավ դասավորվեց քան երկրորդը. երջանիկ ենք, որ հաղթեցինք:

Արդյունքը գոհացնող է: Եթե խաղաժանակին քիչ է մնացել, ու հաշիվը հավասար է, ապա կարեւոր չէ, թե ով կդառնա գոլի հեղինակ, չնայած այդ պարտականությունները պաշտպաններինը կամ կիսապաշտպաններինը չէ: Իմ խաղի մասին կարող եմ ասել, որ լավագույն հանդիպումը չէր, որ անցկացրի, բայց կարեւորը հաղթանակն էր, որի համար ես շատ երջանիկ եմ: Հուսով եմ, որ պատասխան խաղում նույնպես կհաղթենք եւ կհայտնվենք Եվրոպա Լիգայի խմբային փուլում. շատ դրական եմ տրամադրված պատասխան խաղին»,- ասել է Նարսինգը:

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս