ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն ու գործընկերները հնարավորություն կունենան օգտվել վարկավորման նոր պարզեցված գործընթացից` ուղարկելով Բանկի գլխամասային գրասենյակ միայն հաճախորդի ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարը` Viber, WhatsApp մեսենջերով: Վարկի ձևակերպման և տրամադրման ամբողջ գործընթացն իրականացվում է Բանկի պատասխանատու աշխատակցի կողմից՝ հաշված րոպեների ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է ավելի քան 700 խանութների և առևտային կետերի հետ, որոնց 15% արդեն օգտագործում են այս հնարավորությունը:
Այսպիսով, տվյալների մուտքագրման և մշակմանն ուղղված ժամանակը մի քանի անգամ կրճատվում է: ՀՀ բանկային շուկայում այս ձևաչափը նորույթ է և վարկավորման գործընթացում հանդիսանում է վարկերի ձևակերպման յուրօրինակ ձևաչափ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում և պարբերաբար բարելավում է իր գործընթացները, որոնք ապահովում են վարկային պորտֆելի շարունակական աճ: