Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ,
Կոմիտեն պատրաստել է ծավալուն տեղեկանք` քրեական գործի ողջ ընթացքի վերաբերյալ, որտեղ կետ առ կետ ներկայացված է քրեական գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացը: