ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարեւորն հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար:
ՀԻշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ջերմուկ քաղաքում: Հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքված, որոնք դեմ են հանքի շահագործմանը: Վարչապետը բացատրել է, թե որ դեպքում կշահագործվի հանքը: