ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկանցում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:
Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» խաղը վերանշանակվել է օգոստոսի 25-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, սկիզբը՝ ժամը 19։00-ին։
Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլում ելույթները շարունակելու նկատառումով՝ հետաձգվել է խաղացանկով նախապես օգոստոսի 30-ին նշանակված «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպումը (5-րդ տուր)։
Գերծանրաբեռնված օրակարգում մասնակիորեն վնասվել է «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը, ուստի Եվրո-2020-ի՝ սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք հանդիպումներին նախապատրաստվելու նկատառումով 5-րդ տուրի «Փյունիկ»-«Երևան» խաղը տեղափոխվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, կմեկնարկի ժամը 18։00-ին։
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ – Արմենիան» կարողացավ տանը` «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնել Լյուքսեմբուրգական «Դյուդելանժին»:
Էդմոն Մարտիրոսյան