ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է:
Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: