Ճանապարհաշինությունը կանգ է առել. փողերը ժամանակին չեն տալիս. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած հայրենի իշխանավորները ճանապարհաշինության բումի մասին են խոսում, բայց մեզ ահազանգեցին, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն՝ հայ-վրացական սահմանին աշխատանքները կանգնել են։ Շինարարներն ասում են, որ փողերը ժամանակին չեն տալիս, դրա համար նախատեսված տեմպով չեն կարողանում աշխատել։ Հիմնական տեխնիկան, որը հիմնանորոգվող ճանապարհի տարբեր հատվածներում աշխատում էր, կանգնած է։ Ներկայումս աշխատանքները տարվում են փոքր ծավալով։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս