Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 29-ին նիստ է հրավիրելու, որի ժամանակ ընտրելու են տեսչական մարմնի նոր ղեկավարին: Ինչպես հայտնի է` առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, ընդ որում` նա ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի ընկերն է, եղել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետ, իսկ այժմ էլ հավակնում է այս պաշտոնին: Բացի այդ, հետաքրքիր է, որ Արա Եղոյանը հայց է ներկայացրել դատարան` ըննդեմ ՊԵԿ-ի: Իսկ այս փաստը եթե ոչ սկանդալային, ապա շատ տարօրինակ է, թե իշխանությունում տարբեր թևեր ինչպես են միմյանց դեմ դուրս եկել:
Մասնավորապես, Եղոյանը դիմելով դատարան, ցանկանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.02.2019թ. թիվ 1/551-Ա հրամանն անվավեր ճանաչել, հարկային ծառայությունում վերականգնել և միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել:
ArmLur.am-ն ուսումնասիրեց նաև նրա հայտարարագիրը, որը հետաքրքիր տվյալներ էր պարունակում: Եվ ըստ հայտարարագրի՝ նա բավականին հարուստ է, որը, թերեւս, հեղափոխականին այնքան էլ հարիր չէ:
Արա Եղոյանի հայտարարագիրը
Նրա կնոջ հայտարարագիրը
Նաիրա Հովհաննիսյան