Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ չեղարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Яндекс.Расписание ծառայությանը:
Ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 07:45-ին Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ, 2-ը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 25-ը հետաձգվել է, 10-ը՝ չեղարկվել:
Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթներ չկան: