ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտում. մաքսայինում նախկին բարքերը կրկին ակտիվանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները». նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները` դրա դիմաց վերցնելով որոշակի գումար: Փաստորեն, մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել:

Կհիշեք` «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում եւ մաքսազերծում էին իրենց ապրանքները: Դրանք անհատ ձեռներեցների եւ մաքսային կառույցների միջեւ միջնորդ կազմակերպություններ էին: Օրինակ` քաղաքացին մեկնում էր Թուրքիա կամ Չիանստան, որտեղից հագուստ կամ այլ ապրանք էր գնում եւ այն տեղում հանձնում էր «կարգոներին», վճարում կիլոգրամի համար X գումար եւ հանգիստ վերադառնում հայրենիք, իսկ մի քանի օր անց Հայաստանում ապրանքն առանց խոչընդոտի ստանում էր:

Տեղեկացնենք, որ «կարգոները» նախկինում որոշակի վճարի դիմաց եւ մաքսայինի հետ «համագործակցելու» շնորհիվ ներկրողների ապրանքները մաքսազերծում էին քաշով: Ինչպես հայտնի է, դեռ նախորդ իշխանությունների` Կարեն Կարապետյանի կառավարությունը մեծ շուքով հայտարարեց, որ ստվերում գործող կառույցները պետք է վերանան:

Ապրանքը պետք է ձեւակերպել բոլոր կանոններով` ոչ թե կիլոգրամով, այլ հատով։ Եւ դրա համար ստեղծվեց ՊԵԿ կառույցի ենթակայությամբ գործող մի մարմին` «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը: Անցած տարի ԱԱԾ-ն իրականացրել է 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գրասենյակից եւ ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել էին շուրջ 500 հազար դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային եւ մաքսային փաստաթղթեր:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս