![](https://armlur.am/wp-content/uploads/2019/08/69386870_2599785750045606_5736607798007955456_n.jpg)
«Գանձասար – Կապանի» ֆեյբուքյան պաշտոնական էջը հայտնում է, որ թիմը ունի 2 ձեռքբերում:
Ակումբի շարքերն են համալրել գանացի 23-ամյա պաշտպան Աննան Մենսահը և կոտդիվուարցի 20-ամյա հարձակվող Ստեֆան Աջումանին։
Մենսահը կապանյան ակումբ տեղափոխվել է վարձակալական հիմունքներով։
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերը նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը։
Հավելենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ նախկինում հանդես են եկել Վանաձորի «Լոռիի» կազմում։
Էդմոն Մարտիրոսյան