ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Երեւանի պետական համալսարանի սեւ շենքի մոտակայքում տեղադրված աղբամաններն են, որոնք, ինչպես լուսանկարից երեւում է, նախատեսված են թղթի եւ պլաստիկի համար։ Բայց, փաստորեն, մեր քաղաքացիները կարդալ չգիտեն եւ չեն տիրապետում աղբ թափելու մշակույթին։

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Իմ հարազատները, որոնք Ֆրանսիայից են եկել Հայաստան, մտադիր են իրենց բալիկի ծնունդը նշել տեղի ռեստորաններից մեկում: Պատվիրել ենք ծննդյան տորթը, նաեւ փուչիկներ: Բայց ծննդյան օրվան մնացել է մի քանի օր, եւ «Հավանա» ռեստորանից մեզ անակնկալի բերեցին` հայտարարելով, որ իրենց մոտ հելիումով փուչիկներ արգելված է տանել: Հիմա ինչպե՞ս վարվենք, որպեսզի չնեղանան մեր սփյուռքահայ բարեկամները:

Արեւ Ծատուրյան (29 տարեկան, մարզուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռեստորանի փակ դահլիճում հելիումով փուչիկներ չեն թույլատրվում: Եթե ցանկություն կա, ապա հյուրերը կարող են հելիումով փուչիկները բերել, ժամը 18.00-ից մինչեւ 19.00-ն ընկած ժամանակահատվածում փակ սրահում լուսանկարվել, իսկ 19.00-ից հետո հանեն եւ ռեստորանի բացօթյա սրահում շարունակեն լուսանկարվել. գեղեցիկ տեսարաններ կան: Մյուս դեպքերում թույլատրվում է միայն սովորական օդով փուչիկներ: Սա անվտանգության նկատառումներից ելնելով է արգելվում, ռեստորանի ներքին կանոնադրությամբ է այդպես սահմանված: Հաշվի առնելով Հանրապետության հրապարակի դեպքը, մանկական սրճարաններում պարբերաբար տեղի ունեցող դեպքերը` մենք խուսափում ենք հելիումով փուչիկներից:

«Հավանա» ռեստորանային համալիր

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկները լիցքավորված էին եղել հրավտանգ մեթան գազով: Բայց, ըստ մասնագետների, եթե դրանք լիցքավորված լինեին հելիումով, ապա պայթյուն տեղի չէր ունենա, սակայն հելիումը թանկ արժե, այդ պատճառով էլ շատերը փուչիկները լիցքավորում են մեթան կամ բնական գազով:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ինձ տեղեկացնել, թե օտարերկրյա ներդրումների իրականացման քանի ձեւ կա Հայաստանում, եւ որոնք են դրանք:

Կարեն Սեդրակյան (41 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետեւյալ ձեւերով.
օտարերկրյա ներդրումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաեւ օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով,
ՀՀ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով,
ՀՀ օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով,
գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով,
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձեւերով, մասնավորապես` ՀՀ իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Սահմանված ձեւերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրյա ներդրողները պաշտպանված են կառավարության անհարկի գործողություններից: Օրենքը ներդրողներին երաշխավորում է նաեւ շահույթները եւ միջոցները ազատ կերպով արտահանելու իրավունք: Այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումների մասին օրենսդրությունը փոփոխությունների ենթարկվի ներդրումը կատարելուց հետո, ներդրողին իրավունք է տրվում հինգ տարի ժամկետով ազատվելու ցանկացած պակաս նպաստավոր դրույթներից:




Լրահոս