Հայաստանում նախորդ տարիների համեմատ ներդրումների աճի անկում է նկատվում. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանը  ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության տնտեսական հեղափոխության և ներդրումների ծրագրերին:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում ներդրումներ կան, սակայն աճի անկում է նկատվում նախորդ տարիների համեմատ, բայց դա դեռևս չի նշանակում, որ ներդրումներ մեր երկրում չեն արվում: Բավարա՞ր են դրանք ընդլայնված արտադրության , տնտեսության ճյուղային կառուցվածքով ապահովվելու համար, ես կասեի, որ ոչ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք բիզնեսի բարենպաստ միջավայր ստեղծելու նախադրյալներ ունենալ, ես կարծում եմ, որ քայլեր կատարվում են այդ ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը:

Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ իրական տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը ներդրումների մեջ է:

«Տնտեսական հեղափոխությունը ենթադրում է միջկառուցվածքային տեղաշարժեր, էկոնոմիկայի նոր ոլորտների զարգացում, հատկապես՝ գիտական ներուժի, մտքի, ինտելեկտի շրջանում»,- հավելեց Հայկ Սարգսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս