ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

Իհարկե լավ է, որ հետիոտնի անվտանգության մասին մտածելով` համապատասխան գծանշումներ են կատարել, սակայն այնքան էլ հարմար վայր չեն ընտրել։

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ ծանոթանալ մանկավարժական կենսաթոշակի անցնելու կարգին. ինչպե՞ս է հաշվարկվում մանկավարժական ստաժը։

Մարիետա Պողոսյան (59 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մանկավարժական կենuաթոշակի իրավունք ունեն.
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում, 2) թատերական եւ թատերահանդեuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու եւ մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում ավելացնել, որ մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ` մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ապրանքը «Ժամանակավոր ներմուծում» ընթացակարգով ձեւակերպելու համար ինչ ժամկետ է սահմանված։

Կարեն Պետրոսյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի դրույթների համաձայն` ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից հայտարարատուի դիմումի հիման վրա՝ ելնելով այդ ներմուծման նպատակներից եւ հանգամանքներից, եւ չի կարող գերազանցել 2 (երկու) տարին՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու օրվանից՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, երբ ապրանքների առանձին կատեգորիաների համար, կախված Մաքսային միության մաքսային տարածք դրանց ներմուծման նպատակներից, Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել ժամանակավոր ներմուծման ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
Ընդ որում` ապրանքները մի քանի անգամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձեւակերպելու դեպքում, այդ թվում՝ երբ որպես այդ մաքսային ընթացակարգի հայտարարատուներ են հանդես գալիս տարբեր անձինք, ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել նշված ժամկետը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ժամանակավոր ներմուծված ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, ինչպես նաեւ այդպիսի ազատման պայմանները՝ ներառյալ դրա վերջնաժամկետները, սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին եւ Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին համապատասխան։




Լրահոս