
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի (ՎԵԳԱ) շենքում հրդեհ է բռնկվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: