
Կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Նորվիչ» – «Չելսի» հանդիպումը: Խաղն ավարտվեց «ազնվականների» հաղթանակով`2:3: Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը առաջին հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում եւ վաստակած 4 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական: «Նորվիչը» 3 միավորով 13-րդն է:
Հավելենք, որ «Չելսիից» դուբլ ձեւակերպեց Աբրահամը (3‘,68‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաունթը (17‘), իսկ «Նորվիչից» մեկական անգամ իրենց անունները լուսատախտակին վառեցին Քենթուելը (6‘) եւ Պուկին(30‘):
Էդմոն Մարտիրոսյան