
Ինչպես հայտնել ենք, «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնք ծխահարվել են ու տեղափոխվել ԱՍՏՂԻԿ ԲԿ:
Այս պահին շենքից շարունակվում է ծուխ բարձրանալ: Ճանապարհային ոստիկանությունը երկկողմանի փակել է Սեբաստիայի փողոցի այդ հատվածը: Ավտոմեքենաները այս պահին շրջանցում են տվյալ ճանապարհահատվածը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 3 տուժած: