
Կայացավ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 4-րդ տուրի «Լոռի» – «Նոա» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով` 1:0: Խաղի 10-րդ րոպեին միակ գոլը հեղինակեց Գրիգոր Աղեկյանը:
Այս հաղթանակից հետո Վանաձորի թիմը վաստակեց 7 միավոր եւ այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: «Նոան» 4 միավորով 4-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան