Երեւանում, «Մալաթի մոլ»-ի տարածքում շուրջ 5 ժամ առաջ բռնկված հրդեհի վայրում ծուխն այնքան է տարածվել, որ բոլորը ստիպված եղան դիմակներ հագնել: Ամբողջ հարակից տարածքը պատված է ծխով, որին նպաստում է նաեւ սկսված քամին: Որոշում կայացվեց բոլորի համար դիմակներ բերել, որոնք գտնվում են հրդեհի վայրում:
Նշենք, որ դեպքի վայրում է «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա, ըստ էության, ղեկավարում է հրդեհաշիջման աշխատանքները. Նրա հրահանգով եւս մեկ ջրի մեքենա եկավ օգնելու հրշեջներին:
Ծխից շատերի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից մի քանիսին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել։
Այս պահին ընդհանուր առմամբ բուժումը շարունակում է 1 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։