Ֆրանսիայի Բիարից հանգստավայր քաղաքում մեկնարկել է յոթ երկրների առաջնորդների երկօրյա գագաթնաժողովը: G7-ի մեջ են մտնում Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան և Ֆրանսիան:
Գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանյուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը միասին նախաճաշել են:
«Ամեն ինչ լավ է, եղանակը հրաշալի է, ֆանտաստիկ հյուրեր են: Մենք շատ բանի կհասնենք շաբաթավերջի այս օրերին, ես անհամբերությամբ եմ դրան սպասում», – հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե Մակրոնի հետ ընդհանուր շատ բան ունեն, երկար ժամանակ ընկերներ են:
Բիարիցի մոտ բողոքի ակցիա են անցկացնում գլոբալիզացիայի դեմ ակտիվիստները: