ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 1 մլն 938 հազար դրամով՝ առանց փաստաթղթերի ապրանք մատակարարելու համար: Այս մասին մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Նույն պատճառով մոտ 1 մլն դրամ տուգանվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բութան» ՍՊԸ-ն:

Վերջին երկու ամսում ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման խախտումների 70 դեպք, որոնց համար տուգանքը կազմել է շուրջ 50 մլն դրամ:

Ամենախոշոր տուգանքի ենթարկվել է «Նազարեթ սպորտ» ընկերությունը՝ ավելի քան 15 մլն դրամ:




Լրահոս