Առաջնությունում բոլորն էլ պայքարող թիմեր են. Վադիմ Բորեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը «Լոռիի» դեմ խաղից հետո (0:1) հանդես է եկել մամուլի ասուլիսով.

«Հանդիպումը լավ սկսեցինք, կարողանում էինք վերահսեկել գնդակը, սակայն գոլ բաց թողեղինք հակագրոհի հետեւանքով, որը տխրեցնող փաստ է քանի որ խաղից առաջ վերծուծել էինք ադպիսի դրվագները, բայց,ցավոք, առաջադրանքը կատարել չկարողացանք: Մենք չպետք է մրցակցին թույլ տանք այդպիսի պահեր ստեղծել. լավ է, որ վերահսկում ենք գնդակը, սակայն ամենալավ եւ գեղեցիկ ֆուտբոլը այն է, որ հանգեցնում է գոլերի:

Չկար ագրեսիվ պայքար եւ կար նաեւ հոգեբանական խնդիր: Պետք է վերծուծենք եւ աշխատենք այս ամենի վրա: Շատ էինք հակագրոհներ բաց թողնում ու կորցնում գնդակը: Մեզ գոլ էր հարկավոր եւ մենք շատ դրվագներում շտապում էինք ու կորցնում գնդակը, ապա նահանջում էինք սխալներն ուղղելու համար, որը մեծ ուժ էր խլում մեր խաղացողներից: Այդ ամենը կապված է հոգեբանության հետ: Շատ դրվագներում նյարդայնանում էինք, որը երեւի հաղթելու մեծ ցանկությունից էր: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլ խաղում են գլխով: Այս խաղը մեծ փորձ էր մեզ համար եւ կարծում եմ հանդիպումը կազդի նաեւ մեր հոգեբանության վրա:

Սոսլան Կագերմազովին փոխարինեցինք առաջին կեսում, որովհետեւ այդքան էլ լավ չէր գործում, մենք հենց այնպես փոփոխություններ չենք անում եւ ամեն մի փոփոխություն կապված է խաղն ուճեղացնելու հետ:

Առաջնության մասին կարող եմ ասել, որ ոչինչ ինձ չզարմացրեց: Շատ հանդիպումներ ավարտում են նվազագույն հաշվով, ինչը փաստում է, որ հավասար մրցսկիցներ են եւ հավասար առաջնություն: Ամեն խաղում պետք է ցույց տաս առավելագույնը, որ արդյունք ստանաս: Պետք է շատ աշխատել դրականին հասնելու համար, այլապեա ոչինչ չի ստացվի»,-ասել է Բորեցը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս