Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրի վրա փորձագետների մեծ խումբ է աշխատում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով,  Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրի մշակման վրա արդեն ամիսներ է՝ ինչ աշխատում է էքսպերտների մեծ խումբ: Դեռևս ամիսներ առաջ Հարությունյանը Արցախի շրջաններ իր կատարած այցերի ժամանակ ունեցած ելույթներում նշում էր առողջապահության պետական ամբողջական ֆինանսավորման, պետական ապահովագրության մասին, որոնց իրագործման դեպքում Արցախում տեղի կունենան հեղափոխական փոփոխություներ` քաղաքացիների կյանքի և որակի բարելավման ուղղությամբ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանում առողջապահության համակարգի մասով իր ուսումնասիրություններն է ծավալում լավագույն մասնագետների խումբը, որոնք և պրակիկ առողջապահության կազմակերպիչներ են և Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական լավագույն կադրերն են:

ArmLur.am-ի աղբյուրը նշեց նաև, որ Հարությունյանի՝ առողջապահական ոլորտի բարեփոխումների գաղափարը մեծ հավանության է արժանացել ոլորտի մասնագետների շրջանակում, որոնք և հանդես են եկել ծավալուն ուսումնասիրություն անելու առաջարկով` ցանկություն հայտնելով այդպես իրենց նպաստը բերեն Արցախին` առանց որևէ այլ ակնկալիքի:




Լրահոս