Կայացավ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 4-րդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» հանդիպումը: Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 3:1 հաշվով հաղթանակով: Շիրակցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մորի Կոնեն(38‘,60‘,80‘), իսկ «Փյունիկից» հեղինակության գոլը խփեց Արթուր Միրանյանը (90+3‘): «Շիրակն» այս հաղթանակի շնոչհվ վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց առաջատար «Արարատին»: «Փյունիկը» 3 միավորով 7-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան