ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ավանի Ակադեմիայում կայացավ Հայաստանի Բարձրագույն Խմբի «Երեւան» – «Արարատ – Արմենիա» հանդիպումը: Խաղն ավարտվեց Հայաստանի գործող չեմպիոնների հաղթանակով` 1:2: Վարդան Մինաայանի թիմի կազում գոլերի հեղինակ դարձան Դմիտրի Գուզը(10‘) եւ Լուիս Օգանան(29‘): «Երեւանից» խաղի հաշիվը կրճատեց Ռամազան Իսաեւը (90+3‘):
Այս հաղթանակց հետո «Արարատ – Արմենիան» վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց առաջատարներ «Արարատին» ու «Շիրակին»: «Երեւանը» իր ակտիվում գրանցած միավոր չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Էդմոն Մարտիրոսյան