ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին խառնաշփոթ է Երևանի կենտրոնում. զբոսաշրջիկները շիվարած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերայի և Հյուսիսային պողոտայի տարածքում այս պահօն խառնաշփոթ է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մի կողմում ընթանում է Ռեինկարնացիա խմբի համերգը, մյուս կողմում՝ Կարապի լճին հարող տարածքում, իրականացվում է Գարեջրի փառատոնը:

Մայրաքաղաքի կենտրոնում հավաքվածներն ապշած են և բողոքում են առաջացած աղմուկից: Երկու միջոցառումների ձայները միախառնվել են իրար: Ներկաները մի քանի րոպե հետևում են աղմուկին զուգահեռ ընթացող  համերգին, ապա՝ միանում գարեջրի սիրահարներին:

Նորմա՞լ է արդյոք այս վիճակը, դժվար է դատել, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ տարբեր օրերի կամ ժամերի չեն կազմակերպվել միջոցառումները:

Պատասխանատու կառույցներից մեկնաբանություն ստանալ դեռևս չհաջողվեց: Բայց զբոսաշրջիկներին բացատրել տեղի ունեցող երևույթը առավել դժվար է:




Լրահոս