Հայաստանում քրեական գործ են հարուցել ՊՆ-ի կողմից 2019 թվականի մայիսին զենք գնելու համար հայտարարված տենդերի տապալումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այն ժամանակ հայկական կողմի պահանջները կարողացել է բավարարել միայն ռուսական ORSIS ընկերությունը: Սակայն շուտով տենդերը փակվել է, քրեական գործ է հարուցվել, ընկերության կողմից հայց է ներկայացվել:
«Հայաստանի ՊՆ-ում հայտնել են, որ մենք չենք ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Դրանից հետո մենք մի քանի շաբաթ անհրաժեշտ ինֆորմացիա ենք փոխանցել, որը պահանջել է ՀՀ ՊՆ-ն: Արդյունքում մեզ հայտնեցին իբր մենք չենք տրամադրել որոշ հարցերում հանձնման և ընդունման ակտերը»,-ընկերության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Նշվում է, որ ՀՀ ՊՆ-ն պահանջել է մի քանի հարյուր դոլարներով բանկային երաշխիքով վճարում, ինչը, ընկերության ներկայացուցչի խոսքերով, հակասում է օրենքին: Ընկերությունը բողոքարկել է որոշումը համապատասխան հանձնաժողովում: Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդին: