
Գյումրիի իրավապահներին անհիմն հանցագործության մեջ մեղադրելու համար անձը հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Նշան Յանգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն` ՀՀ ոստիկանության ՇՄ վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Վ.Հայրապետյանին, նույն բաժնի ՔՀԲ օպերլիազոր Կ.Իսահակյանի և ավագ օպերլիազոր Գ. Ալեքսանյանին հանիրավի մեղադրելով պաշտոնական լիազորություններն անցնելու` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: